Ջուլիո Չեզարե Պրոկաչինի
Ջուլիո Չեզարե Պրոկաչինի իտալ.՝ Giulio Cesare Procaccini | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1574[1][2][3] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[2][1] |
Վախճանվել է | նոյեմբերի 14, 1625[1][4][2][…] (51 տարեկան) |
Մահվան վայր | Միլան[2][1] |
Քաղաքացիություն | Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, քանդակագործ և գծանկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Appearance of Christ to Saint Roch?, Madonna of the rosary? և Martyrdom of St Rufina and St Seconda? |
Giulio Cesare Procaccini Վիքիպահեստում |
Ջուլիո Չեզարե Պրոկաչինի (իտալերեն՝ Giulio Cesare Procaccini, մայիսի 30, 1574[1][2][3], Բոլոնիա, Պապական մարզ[2][1] - նոյեմբերի 14, 1625[1][4][2][…], Միլան[2][1]), վաղ բարոկկոյի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ և քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բոլոնիայում, մաներիստ նկարիչ Էրկոլե Պրոկաչինի Ավագի ընտանիքում։ Եղբայրները՝ Կամիլոն ու Կառլոն, նույնպես ճանաչված նկարիչներ են դարձել։ Նրանց ընտանիքը, արվեստի գործերի մեծահարուստ հավաքորդ Պիռո Վիսկոնտիի օժանդակությամբ, 1585 թվականին տեղափոխվել է Միլան։ Ջուլիոն այստեղ իր գործունեությունն սկսել է որպես քանդակագործ, մասնակցել Միլանի տաճարի, Santa Maria presso San Celso եկեղեցու և Վիսկոնտի Բոռոմեոյի վիլլայի զարդաքանդակների պատրաստման, արձանների կերտման աշխատանքներին[5]։
1610 թվականին Ջուլիո Պրոկաչինին նկարել է հակառեֆորմացիայի առաջին սուրբ Սան Կառլո Բոռոմեոյին փառաբանող կվադրոնին (իտալերեն՝ Quadroni di San Carlo) կազմած 54 մեծադիր նկարներից (յուրաքանչյուրը՝ մոտավորապես 5 մ x 6 մ չափսի) վեցը։
Նա բազմաթիվ եկեղեցիների խորաններ է պատկերազարդել։ Այդ նկարազարդումներից հիշարժան են հատկապես «Թլպատումը» (1616 թ.), որն այժմ գտնվում է Մոդենայի Էստենզե պատկերասրահում, «Խորհրդավոր ընթրիք»-ը՝ Ճենովայի Basilica della Santissima Annunziata del Vastato-ում, «Քրիստոսի խարազանումը»...
Կառլո Բոռոմեոյի զարմիկ, արվեստների հովանավոր կարդինալ Ֆեդերիկո Բոռոմռոյի ցուցումներին հետևելով՝ Ջուլիո Պրոկաչինին որոշ աշխատանքներ իրականացրել է երկու այլ նկարիչների՝ Ջովանի Բատիստա Կրեսպիի (il Ceranoի) և Պիեռ Ֆրանչեսկո Մաձուկելիի (il Morazzone-ի) համագործակցությամբ։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ Ճենովայում ծանոթանալով Ռուբենսի որոշ աշխատանքների՝ նա նույնպես կրոնական թեմաներով փոքրաչափ նկարներ է արել ճենովացի ու միլանցի մեծահարուստների պատվերով։
Արվեստի պատմաբաններից շատերի կարծիքով՝ Ջուլիո Պրոկաչինիի ստեղծագործություններն իրենց վրա կրում են բոլոնիական մաներիզմի ու ճենովական կոլորիզմի ազդեցությունը և իրենց ոճով նշանավորում են բարոկկոյի սկիզբը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Տիրամայրը Մանկան և հրեշտակների հետ», Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ
-
«Քրիստոսը Գեթսեմանի այգում»
-
«Հովհաննես Մկրտիչ»
-
«Կարդինալ Ֆեդերիկո Բոռոմեո»
-
Ecce Homo, 1615–1620, Դալլասի արվեստի թանգարան
-
Սուրբ Հովհաննես Մկրտիչը
-
Խորհրդավոր ընթրիք
-
Տիրամոր թագադրումը
-
Սուրբ Եկատերինայի խորհրդավոր ամուսնությունը
-
Սուրբ Հովսեփի օրհասը
Ստեղծագործությունների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիրամոր թագադրումը [1]
- Սուրբ Կույսը Սուրբ Ֆրանցիսկոսի և Սուրբ Դոմինիկոսի հետ [2]
- Ecce Homo, 1615–1620, ներկայումս գտնվում է ԱՄՆ Դալլաս քաղաքի արվեստի թանգարանում [3](չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Procaccini exhibition.
- Domenico Sedini, Giulio Cesare Procaccini Արխիվացված 2021-08-17 Wayback Machine, online catalogue Artgate by Fondazione Cariplo, 2010, CC BY-SA.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 BeWeB
- ↑ 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Voir langue=en|auteur1=Gentilini, G.|auteur2=Morandotti, A.|titre=The Sculptures of the Nymphaeum at Lainate: The Origins of the Mellon Venus and Bacchus.|périodique=Studies in the History of Art|volume=24|numéro=2|jour= |mois= |année=1990|pages=135-171|lire en ligne=https://www.jstor.org/stable/42620441}}.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гос. Эрмитаж, каталог № 1 «Западноевропейская живопись», Ленинград, «Аврора», 1976
- Wittkower, Rudolf (1993). «Art and Architecture Italy, 1600—1750». Pelican History of Art. 1980. Penguin Books Ltd. гг. 98-102.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիո Չեզարե Պրոկաչինի» հոդվածին։ |
|